Monday, November 27, 2017

Ինչո՞ւ է «աղանդավոր» Գարիկը բոցվում այլ աղանդների վրա

Բարև իմ սիրելի պարապիկներ ու նախանձիկներ։ Այսօր ես նոր զոհ ունեմ բոլորիս համար ու այդ զոհը մեր հալալ-զուլալ-պուպուշ-քնքուշ Գարիկ Պապոյանն է։ Եթե դիտել եք «Լավ Երեկոյի» վերջին թողարկումը, ապա արդեն հավանաբար հասկացաք, թե ինչու եմ որոշել հենց Գարիկին ու հենց այս թեմայով քլնգել։ Եթե չեք դիտել, ապա ահա այդ դրվագը․․․

Եթե մեջներդ առանձնակի միամիտ պարապիկ ու նախանձիկներ կան, ապա բացատրեմ․ Գարիկն ու Արամը ծաղրում են Եհովայի վկաներին՝ օգտագործելով նրանց վերագրվող վարքն ու շփման ձևը։

Մի շտապեք ձվեր ու լոլիկներ նետել մոնիտորի ուղղությամբ, որովհետև ես՝ նախանձս ու պարապս, ոչ մի վատ բան չեմ տեսնում Եհովայի վկաներին ծաղրելու մեջ, բայց որպես պարապ ու նախանձ, շատ սուր եմ արձագանքում, երբ մարդիկ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն ա ի ցույց դնում։

Սիրելի՛ Գարիկ, դու չէի՞ր, որ սրանից մի երկու տարի առաջ Կյանքի Խոսքի բացահայտ ռեկլամ անում։ Դու չէի՞ր, որ ասում էիր, որ «Ոշ մի դոգմա չեմ հավատում» (այն պարագայում, երբ Աստծո գոյությունն իսկ դոգմա է, ոչ թե գիտական փաստ)։ Դու չէի՞ր, որ այսքան ժամանակ, այդպես էլ չփորձեցիր վճռական հերքումդ տալ (դա իհարկե քո իրավունքն է, բայց մի՛ զարմացիր, որ մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում)։ Ու վերջապես, դու չէի՞ր, որ իր իսկ բերանով խոստովանել էր, որ մասնակցել է Կյանքի Խոսքի ու այդ աղանդավորական շարժման հետևորդների կողմից կազմակերպած միջոցառումների։

Բա Գարիկ ջան, էդ ո՞նց եղավ, որ էդ ամենը անելուց հետո, Եհովայի վկաների վրա ես կայֆավատ լինում։ Ու ինչի՞ համար, որ դո՞ւռ են ծեծում։ Էհ քո սիրելի Կյանքի Խոսքնել է մեր տները փորձում մտնել, բայց ոչ դռնով, այլ հեռուստացույցի էկրանով, որով ցուցադրվող ամեն երկրորդ աստղ ու հայտնի դեմք, այս կամ այն կերպ կապված է կյանքի խոսքի հետ։ Եվհովայի վկաներին եք թիրախավորում, որ ամբողջ Հայաստանում հազիվ մի քանի հազար հետևորդ ունի, բա տղա եք, Կյանքի Խոսքին ծաղրեք, ով մենակ շոուբիզնեսի ոլորտում այդքան հետևորդ ունի, իսկ ամբողջ երկրում, ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան 100,000 հետևորդ։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վտանգավոր։ 

Հա՛, ես պարապ եմ, ես նախանձ եմ, բայց երբեք ոչ մեկի անտեղի պարապանախանձային թիրախի տակ չեմ առնում։ Ով էլ արդեն մոռացել է, կամ էլ չի տեսել Գարիկի անկեղծանալն ու կրոնական թեմաներով զեղումները, դիտեք այս տեսանյութը, որը արդեն շատ է շջանառվել, բայց ես միայն Գարիկի դրվագի համար եմ դնում (դիտեք 10։46-ից), որ գոնե մյուս անգամ երեսպաշտություն չանեն, որ մենք էլ մեր հերթին չասենք, թե եթե դրանք աղանդավոր են, բա դուք ի՞նչ եք։ 
 

No comments:

Post a Comment