Sunday, October 1, 2017

Հայաստանի Ձայնը 4-ում ամենաուշագրավը Արա Կազարյանի փորն ու Նազենիի ծիծակներն էին

Картинки по запросу հայաստանի ձայնը 4 կույր լսումներ
Բարև, ընթերցող ջան, լա՞վ ես։ Ես լավ չեմ։ Ես երեկվանից լավ չեմ։ Էն կարգի լավ չեմ, որ կիրակի օրով բայղուշություն եմ անում պարապությունից։ Լավ, ինտրիգը չձգեմ ու միանգամից ծակվեմ․․․ Հայաստանի Ձայնը 4-ից հետո յոնկրետ վատ եմ։ Այնքան վատ, որ նախանձից ու պարապությունից եռում եմ։

Այ մարդ, էդ ի՞նչ էր․․․ Մասնակիցների մասին շատ բան չասեմ, որովհետև առանձնապես ասելու բան էլ չկա։ Սկսնակ երգողների համար լավագույն դեպքում միջակներ էին, իսկ առավել հաճախ՝ կուրսի քեֆերին կարաոկեների ժամանակ միկրաֆոնի վրա տնքացող, կամ էլ գոռացող։ Երբեմն էլ այնքան ցածր էին երգում, որ թվում էր, թե հեռուստացույցիս դինամիկներն են խփել։ Ու միայն Աստծուն ու Նունե Եսայանին է հայտնի, թե առաջին կույր լսումների մասնակիցներին ինչ հրաշք կարող է օգնել, որպեսզի հաղթեն այս մրցույթում։

Ժյուրիի մասին էլ առանձնապես ասելիք չկա։ Նունեն շատ ֆեյք էր իր որդեգրած կերպարում, որը հիշեցնում է ռայկոմի քարտուղարի ու յոգայի գուրուի միքս (շատ իմաստուն էր էլի), Արամեն նենց էր խոսում, ոնց որ երգեր, Սոֆին գոնե լավ յուբկա էր հագել, Սևակն էլ հիմնականում նենց դեմքով էր, ոնց որ մտածեր «արա՛, էս ո՞ւր եմ ընկել ես»։
Картинки по запросу հայաստանի ձայնը 4

Փոխարենը, հաղորդավարները բոմբ էին։ Առաջին թողարկումից մոտս հենց իրենք են տպավորվել ու չի կարելի ասել, թե ամենադրական կողմով։ Նազենին դեռ լավ էր, ի վերջո, պրոֆեսիոնալիզմն ու փորձը՝ այս նախագծում իրենն ասում է։ Նազենիի մասով հիմնական պարապա-նախանձային ակնարկս կոշիկների հետ է կապված։ Ա՛յ բալա, էդ ի՞նչ զարհուրելի կաբլուկով ծիծակ չստեր էիր հագել։ Գիտեմ, հեսա կսկսեք պատմել, որ դա եսիմ որ հայտնի բրենդի եսիմ որ հավաքաուից է, բայց ո՞վ է ասել, որ հայտնի բրենդերը անճաշակություններ չեն սարքում։ Հրեն, կոկորդիլոսի ձագերի գլուխներով կոշիկներ կան հայտնի բրենդերից, հո չի՞ նշանակում, որ եթե բրենդ է սարքել, ապա դա գրոտեսկ ու վուլգար չէ։ Թափի՛ր էդ կոշիկները, Նազենի ջան։

Առանձին քննարկման առարկա է Արա Կազարյանը․․․ այ մարդ, ալամ աշխարհում էլ հաղորդավար չէ՞ր մնացել, որ իրան բռնին ու Ամերիկա տեղերից բերեցին։ Խոսքի Տիգրան Կարապետիչը երևի ավելի հաջող թեկնածություն կլիներ, նա գոնե սենց տաշի-տուշիներ վարելու փորձ ունի ու երկար տարիներ վարում էր իր Հայաստանի բաղաՁայնը։ Հետո, նենց էր, որ կադրում Արա Կազարյանի հումորներն ու խոսքը էապես չէին տարբերվում Կարապետիչի բոցերից։ 

Հա՛, իրոք չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հաշվարկներով են առաջնորդվել կազմակերպիչները, երբ հաղորդավարի դերը վստահել են մեկին, ում նախորդ նախագիծը՝ «Ուշ Երեկոյան Արա կազարյանի հետ»-ը ամիսներ առաջ այնքան անհաջող էր, որ անգամ մի եթերաշրջան չձգեց հայկական հեռուստաեթերում ու 5 թողարկումից հետո կասեցվեց։ Ինչը, ի դեպ, զարմանալի չի այլևս ինձ համար, որովհետև ես երեկ տեսա, թե ինչպիսի մեծ պատասխանատվությամբ էր Արա Կազարյանը մոտեցել «Հայաստանի Ձայնը 4»-ում իր դերին։ 

Սովորաբար, մարդիկ նման դեպքերում լավ форма-ի են գալիս։ Հավանաբար, Արա Կազարյանը գցել-բռնել է, որ պետք է  ոչ թե լավ, այլ իդեալական форма-ի մեջ լինել, իսկ քանի որ երկրաչափությունում իդեալական ֆորման գունդն է, ապա Արան որոշել է հնարավորինս գնդի նմանվել։ Իդեալական չի ստացվել, բայց որ լա՜վ կլորավուն է՝ աներկբա է։ Դե դրեսս կոդի կոնսուլտացիան էլ հավանաբար արել է Բեթմեն ֆիլմի կոստյումերը, կամ էլ հենց Արան է շատ սիրում Բեթմենի ախոյան Պինգվին ձյային․․․

Իսկ եթե լուրջ, ապա նիհարի՛ր, Արա ջան, դա քեզ պետք է ոչ միայն նախագծի շրջանականերում, այլ կյանքում, որովհետև այս տեմպերով եթե շարունակես, ԱՄՆ կարող ես առանց ինքնաթիռ գնալ, մենակ մի քիչ հելիում պետք կլինի լցնել մեջդ ու կդառնաս օդապարիկա։

Լավ, քլունգը դնում եմ անկյունում, ընթերցո՛ղ ջան, այսօրվա համար այսքանն էլ բավ է։ Հուսանք մյուս թողարկումներն ավելի հաջող ու հետաքրքիր կլինեն։

No comments:

Post a Comment